Մեկ օրում բացահայտվել է 45 հանցագործություն. Ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, շորթելու, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, սառը զենքի հայտնաբերման, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելու, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու, խոշտանգման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս