Ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից հնարավոր կլինի ավտոմեքենաներ ներկրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ավտոմեքենաներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստան ներմուծման ժամանակ առաջացել են բազմաթիվ խնդիրներ՝ կապված ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցների հետ: Պարզվում է, որ այդ խնդիրների մի մասը լուծվել է միջպետական մակարդակով` թույլատրելով համապատասխանության գնահատման ժամանակ բացի Ռուսաստանի հայտատուից որպես հայտատու հանդես գալ նաև այլ անդամ-պետություններում արտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին:

Ի դեպ, թույլ է տրվել նաև ֆիզիկական անձանց կողմից եզակի տրանսպորտային միջոցների ներմուծում առանց օպերատիվ ազդարարման համակարգերի առկայության:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ավտոմեքենաներ արտադրողներին ներմուծել, որոնք համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, բացառությամբ համապատասխանության գնահատման։ Արդյունքում՝ կտրվի եզրակացություն տեխնիկական պահանջներին համապատասխան՝ պարզեցված ընթացակարգով, որը որպես համապատասխանության գնահատման փաստաթուղթ կներառվի ազգային ռեեստրում: Այսինքն կթույլատրվի ոչ ԵԱՏՄ անդամ պետությունների ավտոմեքենաներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստան տրանսպորտային միջոցների ներմուծում և իրացում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս