ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը տղայիցս մնացած 14 մասունքն է. զինվորի մայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, թե տարածաշրջանում իրավիճակը խաղաղության օրակարգով է զարգանում: Նա նաև հավելել է, որ պաշտոնական Բաքվի կողմից՝ դեռ մի քանի ամիս առաջ ներկայացված 5 կետերն ընդունելի են Երևանի համար, ու դա բրյուսելյան հանդիպման ժամանակ նաև Փաշինյանն է վերահաստատել:

Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր կնքելու մասին արդեն նաև Փաշինյանի թիմակիցներն են խոսում: Օրերս խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդայանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, թե «խաղաղության պայմանագաիրը մինչև տարեվերջ կկնքվի»:

44-օրյա պատերազմում անմահացած տղաների ծնողներն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն հիմնականում բացասաաբար են վերաբերվում: Պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանին մի հարց է տանջում՝ ինչո՞ւ պետք է խաղաղությունը զոհված տղաների արյան գնով հաստատվեր:
Ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, ափսոսում է այն տղաներին, որ իրենց կյանքը հանուն մի բռաչափ, բայց օր օրի գրչահարվածով հանձնվող հողի համար տվեցին:

Ալիև-Փաշինյան ամեն մի հանդիպում, ըստ անմահացած ժամկետային զինծառայող Դավիթ Գևորգյանի մոր՝ Ալիսա Գևորգյանի, մի բան է նշանակում՝ Փաշինյանը գնացել էր հերթական հանձնարարությունը ստանալու: Նրա համոզմամբ՝ այդ հանդիպումից հետո հերթական չարիքն ու կործանումն է կախվելու մեր գլխին:

Ուժային ամբողջ կառույցները, ասում է Ալիսա Գևորգյանը, Հայաստանի, հայրենիքի սահմանների անվտանգությունը թողած, տղաների մասունքները նկուղներում թափած, նրանց շիրիմները դեռ տուն չբերած, թշնամուն միջանցք են տրամադրում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս