Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը 7:1 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ աշխարհի նախկին չեմպիոն, սերբ Նեմեշի նկատմամբ և նվաճեց բրոնզե մեդալ 77կգ քաշայինների պայքարում։
Մալխաս Ամոնյանն աշխարհի այս առաջնության մեկնարկում պարտվել էր հունգարացի Զոլտան Լևային: Սակայն հետագա պայքարի իրավունք է ստացել, քանի որ Զոլտան Լևան հասել էր ԱԱ-ի եզրափակիչ: Սփոփիչ երեք գոտեմարտերում Ամոյանը հաջորդաբար հաղթել էր Վրաստանի, Շվեդիայի և Ղազախստանի ներկայացուցիչներին: