ՖՈՏՈ. «Նոր նստաշրջան, նոր պաստառ». ԱԺ֊ի` «նախկիններից» մնացած իրերը փոխում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նիստերի դահլիճի գլխավոր մուտքին կից սրահի պատերի մեկին նոր պաստառ է հայտնվել։ ArmLur.am-ը նկատեց, որ ԱԺ ղեկավարությունը հանել է հին` դեռևս «նախկիններից» մնացած պաստառը, որը 2017-ի էր փակցվել։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը ArmLur.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց պաստառի փոփոխությունը. «Նոր նստաշրջան, նոր պաստառ»։

Նկատենք, որ նոր պաստառի վրայից, ի տարբերություն նախկինի, եռագույնը բացակայում է։
Հավելեք, որ հենց այս պաստառի ֆոնին է տեղի ունենում խորհրդարանական ճեպազրույցների, հարցազրույցների մեծ մասը։




Լրահոս