Էրդողանը Պուտինի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը` այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային։

Նա մանրամասնել է, որ բանակցությունները կանցկացվեն Սամարղանդում` Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, որը նախատեսված է սեպտեմբերի 15-16-ը։




Լրահոս