ԱԱԾ-ի մարզական համալիրի շենքը կօտարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ՀՀ ԱԱԾ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երևանի Պարոյր Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը օտարել դասական աճուրդով։

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ 1 944 367 500 ՀՀ դրամ,

անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 1 579 135 000 դրամ.

հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 309 497 262 դրամ,

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 726 860 ՀՀ դրամը։




Լրահոս