Դատավոր Դավիթ Թադեւոսյանը դատի է տվել ԲԴԽ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավոր Դավիթ Թադեւոսյանը դատի է տվել ԲԴԽ-ին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022թ. ընդունված ԲԴԽ-6-Ո-249/2022 որոշումը՝ Պավել Դավիթի Թադևոսյանին Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու մասով վերացնելու և, որպես հետևանք, Հայցվորին Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների պաշտոնում նշանակելու վերաբերյալ ՀՀ Նախագահի առարկությունները չընդունելու մասին որոշումն ընդունված՝ այդ մասին ՀՀ Նախագահին իրազեկելով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատավորները դուրս են եկել ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ ընդդեմ բարձրագույն դատական խորհրդի: Բան այն է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը որոշ դատավորների մասով առաջխաղացման կամ հակակառուպցիոն դատարանում դատավոր նշանակվելու գործընթացը մերժել էր: Օրինակ նախագահականի մեր աղբյուրների փոխացմամբ՝ որոշ դատավորների ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր դառնալը մերժվել էր, քանի որ ԲԴԽ-ն նրանց դիմումները պատշաճ չէր ուղարկել: Ասել է, թե դատավորների գործունեւթյան գնահատման հանձնաժողովի եզրակացությունը դիմումում չէր եղել: Ուստի այդ եզրակացության պատճառով էլ նախագահը դեմ եղել, որ այս դատավորները կարողանային իրենց ցանկալի դատարանում դատավոր նշանակվել: Արդյունքում էլ դատավորները ընկել են դատարանի դռները:

Ք.Մ




Լրահոս