Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 56-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 18-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել 56-ամյա Դավիթ Մ.-ն, որը 2013 թ. ապրիլի 29-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի (Կեղծ ձեռնարկատիրությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս