Մոսկվայի Դինամոյի հարձակողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով հեռացել է Ռուսաստանի հավաքականի ճամբարից, հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը:
Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Զենիթի» դեմ խաղի ժամանակ 19-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել: Զախարյանը վերականգնվելու է «Դինամոյի» բժիշկների հսկողության ներքո:
Ռուսաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին ընկերական խաղում մրցելու է Ղրղզստանի ընտրանու հետ:
Արսեն Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, խփել 1 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: