Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցին ընդառաջ, ոստիկանները ուժով բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:




Լրահոս