Մենենդեսը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրվող օգնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին նամակ է ուղղել և կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին` Հայաստանի դեմ ագրեսիայի պատճառով։ Այս մասին սենատորը գրել է Twitter-ում։

Ամերիկացի սենատորը նշել է, որ Հայաստանի դեմ ադրբեջանական ռեժիմի վերջին ագրեսիան նրանց դաժանության ամենաթարմ վկայությունն է։

Մենենդեսը նշել է, որ ԱՄՆ-ը պարտավոր է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, որպեսզի գնահատի ԱՄՆ օգնության ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա։




Լրահոս