ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը մշակել է հատուկ գործողությունների պլան Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր գործածությանն արձագանքելու համար: Այս մասին նա է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Այո՛, մենք այն ունենք», – ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմն ունի որևէ պլան ՌԴ-ի կողմից միջուկային զենքի գործածության դեպքում։
Նա նաև ընդգծել է, որ Միացյալ նահանգների նպատակը հակամարտության աճն ու ընդլայնումը կանխելն է։