ՔՊ խմբակցության ղեկավարի եղբայրն անհարգալից է եղել դիտորդների ու մրցակիցների հետ. մանրամասներ Չարենցավանի ընտրություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարավ գործող համայնքապետ Հակոբ Շահգալդյանը: Այդ օրը, սակայն, ArmLur.am-ի տեղեկություններով, ընտրություններն այնքան էլ հարթ չեն անցել:

Ուշագրավ է, որ մինչ այս ՔՊ-ականներն ամեն ինչ արել էին, որպեսզի հենց իրենց թեկնածուն՝ վերջերս ՔՊ-ական դարձած Արթուր Գալստյանն ընտրվել: Քարոզարշավին անգամ Չարենցացան էին այցելել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Եվ չնայած բուն ընտրությունների օրը պատգամավորներն այնտեղ չէին, սակայն բավական ակտիվ էր հենց Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: Ականատեսներն ArmLur.am-ին պատմեցին, որ ընտրությունների օրը նա բավականին ագրեսիվ պահվածքով է աչքի ընկել, ոչ միայն անհարգալից է եղել ՔՊ-ի մրցակիցների, այլ նաեւ համայնք ժամանած եւ ընտրությունները դիտարկող անկախ դիտորդների հետ:

ArmLur.am-ը մի քանի օր շարունակ փորձում է հենց Ավետ Կոնջորյանից հասկանալ՝ ինչու է նման պահվածք դրսևորել ընտրությունների օրը: Վերջինս, սակայն, հակված չէ պատասխանել մեր հարցերին: Նախկին իշխանություններին նման բարքերի մեջ մեղադրող ներկայիս իշխանություններն ու նրանց հարազատներն իրենց վարքով չեն տարբերվում, իսկ ներկաներն էլ չեն շփվում լրագրողների հետ:

Ն.Հ.




Լրահոս