Բելլա Հադիդի մարմնի վրա սպիտակ նյութ են ցողել և ստեղծել նոր զգեստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելլա Հադիդի համար զգեստ է ստեղծվել հենց պոդիումում՝ հանդիսատեսի աչքի առաջ՝ նրա մարմնի վրա սպիտակ նյութ ցողելով, գրում է Vogue-ը:

Սկզբում թվում է, թե մոդելը պատված է սպիտակ ներկով, սակայն վերջում պարզվում է՝ այն իսկական զգեստ է։

Այս հեղուկ-գործվածքը, որը գիտնականները մշակել են կես տարի, առաջին անգամ է ցուցադրվում՝ Coperni ապրանքանիշի կողմից։

Նյութը պարունակում է բամբակյա մանրաթելեր՝ ներծծված պոլիմերային լուծույթով, որը մաշկի հետ շփվելիս գոլորշանում է՝ վերածվելով գործվածքանման նյութի։

Հագուստը կարելի է կրկին վերածել հեղուկի:




Լրահոս