Պատգամավորները ՀՀ պետբյուջեի հաշվին Ռուանդա կմեկնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգարդությամբ՝ ԱԺ պատգամավորները կմեկնեն Ռուանդա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 9-15-ը Կիգալի՝ Ռուանդայի մայրաքաղաք, կմեկնեն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Հասմիկ Հակոբյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, վերջինիս տեղակալ Էդուարդ Խանզրադյանն ու ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը:
Կարգադրության մեջ նշվում է, որ ԱԺ պատվիրակությունը Ռուանդայում մասնակցելու է Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Հավելենք, որ գործուղման հետ բոլոր ծախսերը, այդ թվում՝ ճանապարհածախսը, օրապահիկը, գիշերավարձը հոգում է ՀՀ պետբյուջեն:

Սևակ Վարդումյան




Լրահոս