Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահը մասնավորապես նշել է.

«Ինձ համար շատ գնահատելի է, որ սա Ձեր անձնական նախաձեռնությունն է՝ այցելել Հայաստան և, իհարկե, Ձեր երկարաժամկետ փորձով կիսվել Ձեր կոլեգաների հետ: Մեր պետության համար այս վճռորոշ ժամանակաշրջանում արդարադատության և դատական համակարգի բարեփոխումների իրականացումն իրենց տեղն ունեն: Չնայած մեր ամբողջ պետական համակարգը՝ սկսած վարչապետից վերջացրած մեր քաղաքացիներով, մտահոգված են վերջին իրադարձություններով, ես նկատի ունեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքին, բայց բոլոր դեպքերում այն կարևորագույն խնդիրները, որ մենք պետք է լուծենք, դրանք օրակարգում են և դրանցից ամենակարևորը դատական համակարգի բարեփոխումներն են»:

Պիետրո Կուրցիոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ սա իր առաջին արտերկրյա այցն է նոր պաշտոնում նշանակվելուց ի վեր:

Նա մասնավորապես շեշտել է, որ Հայաստանը այցելությունը պատահական չէ, և իրենք ցանկանում էին հարաբերվել և համեմատվել մի երկրի հետ, որի հանդեպ մեծ հարգանք, հիացմունք և բարեկամություն են զգում:




Լրահոս