![](https://armlur.am/wp-content/uploads/2022/10/image_750x_5d91e9ab858c6.jpg)
Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2022 թվականի սեպտեմբեր ամսին լույս աշխարհ են եկել 203 երեխա՝ 104 տղա եւ 99 աղջիկ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 119 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 40 երեխա՝ Գավառի, 23 երեխա՝ Սեւանի, 17 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 4 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
Նույն աղբյուրի համաձայն՝ նախորդ տարվա սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցվել է 160 ծնունդ։ Իսկ վերջին տարիների սեպտեմբեր ամսին առավելագույն քանակի ծնունդ Գեղարքունիքում գրանցվել է 2016 թվականին՝ 305-ի չափով։