Այլուրի գինը բարձրացել է․ այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ալյուրի գինը բարձրացել է 15․9 տոկոսով։ Իսկ սեպտեմբերին օգոստոսի համեմատ այն թանկացել 0․6 տոկոսով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ թանկացել է նաեւ բրինձը, նախաճաշի համար շիլաները։ օրինակ բրնձի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 11․1 տոկոսով։ Իսկ ահա առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը թանկացել է 19․7 տոկոսով։ Կարագի, շոկոլադի և հրուշակեղենի գներն էլ են բարձրացել։ Օրինակ կարագի մեկ կիլոգրամը սեպտեմբերին օգոստոսի համեմատ թանկացել է 0․1 տոկոսով, բայց մեկ տարվա ընթացքում այն թանկացել է 3․2 տոկոսով։ Նշենք, որ հրուշակեղենը թանկացել է 1,5 տոկոսով։
Պարենային մթերքի շուկայում սեպտեմբերին թանկացել է ամեն ինչ։ Միայն պանրի շուկայում մեկ տարվա ընթացքում 23․9 տոկոսի չափով գնաճ է արձանագրվել, իսկ սեպտեմբերին օգոստոսի համեմատ՝ 1.6 տոկոս: Կաթի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 14․8 տոկոսով։
Ցիտրուսային մրգերը եւս թանկացել են․ այս շուկայում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 7․6 տոկոս գնաճ։ Շաքարավազը հակառակը էժանացել էմեկ ամսվա ընթացքում՝ 0,6 տոկոսով։ Ձվի գինը եւս նվազել է՝ 0.9%-ով: Իսկ արևածաղկի ձեթն էժանացել է 2.5 տոկոսով:
Մակարոնեղենի գները մեկ տարվա ընթացքում բարձրացել են 31.5 տոկոսով։ Իսկ բանջարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 3.8 տոկոսով:
Ս.Հ.