ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է Եղեգնաձորի բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 7-ին բաժին է ներկայացել 20-ամյա Իվան Չ.-ն, որը փետրվարի 3-ից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության և դրանց ապօրինի վաճառքի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Փաստի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս