ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Քաջիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի փետրվարի 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատական նիստերի թիվ 2 դահլիճում, դատավոր Վ. Մարգարյանի վարույթում քննվող թիվ ԵԴ/0690/01/21 քրեական գործով տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում, որպես ամբաստանյալ մասնակցելով դատաքննությանը, վիրավորել է տուժող Արմինե Մուրադյանին՝ ուշադրություն չդարձնելով նախագահող դատավորի կողմից լռելու հորդորներին՝ նման կերպ վիրավորելով դատավարությանը մասնակցող անձանց և անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ, ինչի պատճառով դատարանը կիրառել է դատական սանկցիա և որոշել է ամբաստանյալ Քաջիկ Աբրահամյանին հեռացնել դահլիճից 10 ժամ տևողությամբ:
Հիշեցնենք, որ դատավոր Վաչե Մարգարյանի անունը շոշափվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման գործով:
Քնար Մանուկյան