Վաղը Աստանայում կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին AFP-ին հայտնել է մի թուրք պաշտոնյա, փոխանցում է Al Arabiya-ն։

Թուրքիան, որը չեզոք է ուկրաինական հակամարտության ընթացքում, լավ հարաբերություններ ունի և՛ ՌԴ-ի, և՛ Ուկրաինայի հետ։

Հավելենք, որ Էրդողանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել էին Սամարղանդում սեպտեմբերի 16-ին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Օրերս էլ Էրդողանը հայտնել էր, որ առաջիկա օրերին ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահին։ «Պուտինը կարող է ժամանել ասիական բանակցությունների, մենք կարող ենք երկկողմ բանակցություններ անցկացնել, ինչպես նաև բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի խնդրով»,- ասել էր Թուրքիայի նախագահը։




Լրահոս