Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխվելու շուրջ բանակցություններ այս պահին չկան. Պավել Պիվովարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր տնօրեն Պավել Պիվովարովը անդրադարձել է Ռուսաստանի ազգային հավաքական կիսապաշտպան Արսեն Զախարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Ամռանը 19-ամյա ֆուտբոլիստը մոտ էր Լոնդոնի «Չելսի» տեղափոխությանը, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ:

Զախարյանի հնարավոր տեղափոխության գործարքի բանակցությունները շարունակվու՞մ են, թե ոչ հարցին, Պիվովարովը պատասխանել է, որ չեն շարունակվում: Նա նշել է, որ այս պահին գործընթաց չկա:

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը 2021 թվականի սեպտեմբերից է հրավիրվում Ռուսաստանի հավաքական, որի կազմում մասնակցել է 4 հանդիպման: Ընթացիկ մրցաշրջանում մոսկովյան ակումբի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 14 խաղի, խփել 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:




Լրահոս