Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար կառավարությունը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացնի 150 մլն 288 հազար դրամ: Այս մասին որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Ըստ ՏԿՆ-ի՝ հիմնանորոգումը հրատապ է մետրոպոլիտենի բնականոն և անվտանգ աշխատանքն ապահովելու համար։ Մեծ մասը գտնվում են ֆիզիկապես քայքայված վիճակում, որոնք ամեն վայրկյան կարող են խափանվել և հանգեցնել վթարի։
Բացի այս, գործադիրը Տավուշի եւ Վայոց ձորի մարզպետարաններին էլ է գումար հատկացնելու։ Խոսքը մոտ 56 մլն դրամի մասին է, որը որպես պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերին տիրող լարված իրավիճակի կարգավորմամբ պայմանավորված, ՀՀ Տավուշի և մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքների համար։
ՀՀ Տավուշի մարզպետարանին կհատկացվի 24 մլն 965 հազար դրամ, իսկ Վայոց ձորի մարզպետարանին՝ 31 մլն դրամ: