72-ամյա կնոջ տնից թոռնուհին և նրա ամուսինը խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր են գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Կապանի բաժին մի բնակչուհի հայտնել է, որ հոկտեմբերի 5-7-ը՝ ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում, մուտք են գործել թոշակառու մոր բնակարան և գողացել 900 հազար դրամ ու ոսկյա երեք զարդ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կապանի ոստիկանները պարզել են, որ գողությունն արել են 72-ամյա տանտիրուհու 23-ամյա թոռնուհին և նրա 32-ամյա ամուսինը:

Նրանք ներկայացվել են Կապանի բաժին, որտեղ 32-ամյա երիտասարդը հայտնել է, որ հափշտակած փողը և ոսկյա զարդերը թաքցրել են Երևան քաղաքում վարձակալած բնակարանի ավտոտնակում:

Թոռնուհին ու ամուսինը ներկայացվել են նախաքննական մարմնին:




Լրահոս