ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր միջնորդություն՝ Եռաբլուրի միջադեպի գործով. ով է տվել հրամանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ անկախության տոնի օրը Եռաբլուրում զոհված զինծառայողների՝ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված ծնողների միջադեպով հարուցվել է քրեական վարույթ, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս օրերին ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում ոստիկանության կարմիր եւ սեւ բերետավորներին, ինչպես նաեւ գրեթե ամեն օր հարցաքննվում են զոհված զինծառայողների ծնողները: Այս պահին քրեական վարույթով 18 ծնող տուժող է ճանաչվել:

Ավելին, ArmLur.am-ին քրեական վարույթից ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել, թե ծնողները ինչ են պատմել իրավապահներին: Մասնավորապես, հարցաքննված ծնողները կոնկրետ մեկ բան են նշել, որ ոստիկանները իրենց որեւէ պահանջ չեն ներկայացրել եւ անհամաչափ ուժ են կիրառել: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ուշագրավ տեղեկություն հայտնեց, որ իրենք միջնորդութուն նե ներկայացրել նախաքննական մարմին, ինչը բավարարվել է: Իսկ ինչ միջնորդության մասին է խոսքը:

Ք.Մ.

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս