Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում են Կրեմլից:
Թուրքիայի Բարտինի Ամասրա թաղամասում գտնվող հանքում պայթյունը որոտացել է հոկտեմբերի 14-ին: Հաղորդվում է տասնյակ զոհերի մասին: