11 մարդ զոհվել է, եւս 15-ը վիրավորվել են Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզում գտնվող զորավարժարանում՝ ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացիների կողմից հրաձգության հետեւանքով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Պատասխան կրակից երկու ահաբեկիչ ոչնչացվել է։ Հոկտեմբերի 15-ին Բելգորոդի շրջանի Արեւմտյան ռազմական օկրուգի զորավարժարանում ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացի ահաբեկչություն են իրականացրել։
Հատուկ ռազմական գործողության մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հետ կրակային վարժանքների անցկացման ընթացքում ահաբեկիչները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ստորաբաժանման անձնակազմի վրա։