ՖՈՏՈ. Գեղեցիկ սմարթֆոն բոլորի համար. HONOR 70–ի բնութագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս HONOR ընկերությունը հայկական շուկային  ներկայացրեց իր նոր ֆլագմանը՝ HONOR 70 սմարթֆոնը: Հեռախոսը կարելի է դասել միջին գնային սեգմենտի սմարթֆոնների շարքին, սակայն տեխնիկական բնութագրերի և դիզայնի տեսակետից HONOR 70-ն իսկապես կարող է գերազանցել մրցակիցների ավելի թանկարժեք ֆլագմաններին: Եկեք ավելի մանրամասն ծանոթանանք այս սմարթֆոնին մեր ակնարկում:

Դիզայն

HONOR 70-ը ներկայացված է երեք գունային լուծումներում՝ դասական փայլուն «կեսգիշերային սև», շատ ավելի գրավիչ «արծաթե բյուրեղ» ու «զմրուխտյա կանաչ»:

Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բայց արծաթագույն տարբերակը կարելի է համարել «թեթևամիտ» կամ «չափազանց էլեգանտ»՝ հետևի հատվածում շեղանկյունների տեսքով պատկերված շողացող երկրաչափական նախշերի պատճառով: Բայց կորպուսի վրա նկատելի չեն մատների ու փոշու հետքերը, որոնք, որպես կանոն, ակնհայտ երևում են սև փայլի վրա:

Շողացող գրադիենտի հետաքրքիր էֆեկտով «զմրուխտյա կանաչը» չի փայլում․ մակերեսն անփայլ է և հիշեցնում է կիսաթափանցիկ soft touch: Կարևոր հատկություններից այն է, որ այս տարբերակն ամենակայունն է կեղտոտվելու առումով, պետք է շատ ջանք թափել՝ հետքեր թողնելու համար: Այսպիսի HONOR 70-ը շատ տպավորիչ է ներկայացված գույների շարքում։ Բացի այդ այս երանգը կարելի է համարել ունիսեքս:

HONOR 70-ին նայելիս ցանկանում ես համեմատել այն HONOR 50-ի հետ. թվում է՝ սմարթֆոնները նման են, բայց հետո ի հայտ են գալիս տարբերությունները: Նորույթն ավելի նրբագեղ է, չնայած չափսերով փոքր ինչ մեծ է՝ ավելի երկար և հաստ: Պատճառը, հավանաբար, մի փոքր կորացված էկրանն է, որը նման է ջրվեժի, ինչի պատճառով սուբյեկտիվորեն թվում է, թե սմարթֆոնն ավելի բարակ է, չնայած բնութագրին:

Կառավարման տարրերը՝ միացման և բարձրության կոճակները, նույն տեղում են՝ աջ հատվածում, ներքևում հիմնական բարձրախոսի հատվածն է, SIM քարտերի բնիկն ու Type-C միակցիչ: Ականջակալների համար նախատեսված 3,5 միլիմետրանոց խցիկը դառնում է ավելի հազվադեպ, և սմարթֆոնի բնութագրում այն նույնպես բացակայում է: Հետևի հատվածում տեղադրված են հիմնական տեսախցիկի երկու շրջանակները: HONOR 70-ում ընկերությունը հրաժարվել է ֆոտոմոդուլների համար նախատեսված հատվածից, այժմ դրանք երկու առանձին տարրեր են, ինչի արդյունքում դիզայնի ավելորդ ծանրաբեռնվածությունը վերացել է:

Սմարթֆոնը հարմար է բռնել, դժվար է այն վայր գցել: Հեռախոսն իսկապես պրեմիում դասի սմարթֆոնի տեսք ունի:

Դիսփլեյ

HONOR 70-ի OLED էկրանը 6,67 դյույմ է, թողունակությունը՝ 1080×2400 կետ, պիքսելների խտությունը՝ 395 ppi: Էկրանի շրջանակները շատ բարակ են ամբողջ պարագծով, ինչի շնորհիվ սմարթֆոնն ավելի խորն է ընկալվում: Առջևի տեսախցիկը վերևում մեջտեղից տեղադրված շրջանակ է:

Android սմարթֆոններ օգտագործողներին դժվար է զարմացնել AoD-ով (Always on Display), այս ֆունկցիան կա նաև HONOR 70-ում: Ամենահաճելի հատկություններից է դիսփլեյի թարմացման դինամիկ հաճախականությունը՝ 120Գց: Դրա գլխավոր առավելությունն ավելի սահուն անիմացիան է՝ ինտերֆեյսի տարբեր բաղադրիչներին անցում կատարելիս, ինչպես նաև հավելվածներում, որոնք ապահովում են թարմացման բարձր հաճախականություն (մյուս դեպքում այն նվազում է մինչև ստանդարտ 60Գց): Թերությունն էներգիայի ավելի մեծ սպառումն է, բայց դա այնքան էլ զգալի չէ նման շքեղությունից հրաժարվելու համար: Բացի այդ, ցանկության դեպքում կարելի է համակարգի կարգավորումներում ընտրել երեք տարբերակներից մեկը՝ հաճախականության դինամիկ փոփոխություն, միշտ միացված կամ անջատված:

Կոր եզրերով էկրանը և′ առավելություն է, և′ թերություն: Առավելությունն այն է, որ սմարթֆոնը շատ տպավորիչ տեսք ունի: Մյուս կողմից, պայծառությունը կողքերից կարող է փոքր ինչ նվազել: Սակայն դա կնկատեն միայն նրանք, ովքեր նախկինում սովորական դիսփլեյով սմարթֆոն են ունեցել և առաջին անգամ են նման հեռախոսից օգտվում: Հավանաբար, նրանց համար որոշակի ժամանակ կպահանջվի նոր դիսփլեյին սովորելու համար:

Իր պայծառությամբ HONOR 70-ը դժվար թե զիջի որևէ մրցակցի, այդ թվում՝ ավելի թանկարժեք: Պաշարը բավարար է, հարմարավետ է 50%-ը և նույնիսկ ավելի քիչ մակարդակը, եթե չեք ցանկանում չափազանց շատ ծանրաբեռնել աչքերը: Բացի այդ, Magic UI ֆիրմային թաղանթը թույլ է տալիս ակտիվացնել «Տեսողության պաշտպանության» ռեժիմը, որը հեռացնում է կապույտ գույնը, ընդ որում հասանելի է այդ ֆիլտրի աստիճանավորման ռեժիմը՝ ի լրումն ընթերցանության համար նախատեսված «Էլեկտրոնային գիրք» ռեժիմին իր կարգավորումներով:

Որակյալ OLED մատրիցաներին բնորոշ է գունային փոխանցումը, բացի այդ, մատրիցան համապատասխանում է HDR10+ տեխնոլոգիային: Վերջինիս արդյունավետությունը հնարավոր է գնահատել ադապտացված կոնտենտի դեպքում (այդ թվում՝ լուսանկարներում, որոնք արվել են տեսախցիկի համապատասխան ռեժիմով), այդ պատճառով որպես ակնհայտ առավելություն չենք հաշվի, բայց նկատի կունենանք:

Արտադրողականություն և ծրագրային ապահովում

Տեխնիկական տեսակետից HONOR 70-ը փոքր ինչ արդիականացվել է՝ HONOR 50-ի համեմատ: Եթե նախորդ սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 778G բազայի հիման վրա, ապա նորույթը համալրվել է Snapdragon 778G+-ով: «Պլյուսի» առանձնահատկությունը կապված է պրոցեսորի արտադրողական միջուկի և գրաֆիկական ենթահամակարգի աշխատանքի փոքր ինչ ավելի բարձր տակտային հաճախականության հետ: Իսկ մնացած հարցերում (այդ թվում՝ տեխնոլոգիական պրոցեսի տեսանկյունից, այն է 6 նանոմետրանոց լուծումը) չիպսեթերը նույնն են․ երկուսն էլ կարողանում են աշխատել 5G ցանցերում:

Դա միանգամայն արդարացված է, քանի որ պրոցեսորը նախկինում ցուցադրել է իր ունիվերսալությունը, և իմաստ չունի անցնել ավելի թանկարժեքի: Հավանաբար հենց դա է պատճառը, որ HONOR-ը որոշել է օգտագործել փոքր ինչ արդիականացված, բայց ծանոթ SoC-ը:
Վերը նշված պատճառներով արտադրողականության սինթետիկ թեստերում HONOR 70-ը գրանցում է ավելի բարձր արդյունք: Բայց իրական խնդիրներում օգտատերը դժվար թե նկատի հզորության դրամատիկ աճ, թեկուզ միայն այն պատճառով, որ դրա հետ խնդիրներ չեն եղել նաև Snapdragon 778G-ի մոտ: Այս հարցն ավելի շատ կապված է կողմնակի ծրագրային ապահովման և խաղերի օպտիմալացման հետ:

Դաշտային փորձարկումների համար մենք փորձեցինք հայտնի Call of Duty: Mobile-ն ու PUBG-ն՝ դրանք փոքր ինչ խառնելով տարատեսակ «գնդիկներով», մաջոնգներով, Solitaire-ով և CSR2-ով:

Նկատելի տարբերություններից այն էր, որ HONOR 70-ը սովորել է ավեի լավ հաղթահարել գերտաքացումը «ծանր» խնդիրներ կատարելիս: Կամ մեզ չհանդիպեց «հենց այն» խաղը, որն ի վիճակի է լրջորեն տաքացնել հեռախոսը:

PUBG-ում fps-ի մակարդակը կատարյալ չէր, բայց մնաց խաղային մակարդակում՝ մշտապես գտնվելով «կանաչ» գոտում: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այս խաղը բավականին քմահաճ է, և ոչ ոք հաստատ չգիտի, թե նրան ինչ է հարկավոր: Բացի այդ, կարելի է անցնել տեքստուրայի ցածր թողունակությանը, ինչը դրական կազդի արտադրողականության աճի վրա (բայց այդքան էլ գեղեցիկ չի լինի): Երկրորդ shooter-ը՝ Call of Duty: Mobile-ը, բարձր թողունակության տեքստուրաներով, գրանցեց շատ ավելի լավ արդյունքներ (միգուցե պատճառը հենց այդ էկրանի թարմացման 120Գց-ն էր): Խնդիրներ չառաջացան նաև CSR2-ի դեպքում, բացառությամբ ներխաղային լոկացիաների երբեմն ձգձգվող ներբեռնման: «Մանր» խաղերն աշխատում էին ժամացույցի պես:

Համակարգի ինտերֆեյսը հաճելի է (HONOR 70-ն աշխատում է Android 12-ի հիման վրա՝ Magic UI 6.1 ֆիրմային թաղանթով), որևէ բացթողում, ուշացում չնկատվեց:

Magic UI 6.1-ը, որով սմարթֆոնն աշխատում է առաջին միացումից հետո, ունի տարրերի տեղադրման հասկանալի տրամաբանություն, պարզ դիզայն՝ առանց ավելորդությունների: Առկա են լրացուցիչ գործիքներ՝ համակարգի ավելի նուրբ կարգավորման համար։

HONOR 70-ը համալրված է դեմքի և դիսփեյում ներկառուցված մատնահետքերի սկաներներով, որոնք բնորոշ են ժամանակակից սմարթֆոններին: Երկու համակարգն էլ աշխատում է արագ՝ կես վայրկյանից պակաս նվազագույն ուշացումով, այդ պատճառով դժվար է ասել, թե նրանցից որն է ավելի հարմար: Իսկ եթե դիտարկենք պրակտիկության տեսանկյունից, ապա նախընտրելի է մատնահետքը. շատ հավելվածներ նույնականացնում են օգտատիրոջը հենց դրա միջոցով (բայց ոչ ոք չի խանգարում ակտիվացնել նույնականացման երկու համակարգերը միանգամից):

Մարտկոց, ավտոնոմ աշխատանքի ժամանակ, ձայն

HONOR 70-ի մարտկոցի տարողունակությունը 4800 մԱ/ժ է, չիպն ապահովում է 66Վտ արագ լիցքավորում: Սա իսկապես անակնկալ կլինի այն մարդկանց համար, ովքեր նոր են ծանոթանում արագ լիցքավորման հետ. Պատկերացրեք՝ 20 րոպեն բավական է հեռախոսը կեսից ավել լիցքավորելու համար: Սակայն լիցքավորման արագությունը նվազում է, եթե հեռախոսն օգտագործվում է, երևի նա այդկերպ պայքարում է հնարավոր ավելորդ գերտաքացման դեմ:

Ավտոնոմ աշխատանքի ժամանակը կարող է զգալիորեն տարբերվել՝ կախված օգտագործման իրավիճակից։ Մեզ հաջողվեց «նստեցնել» մարտկոցը մի քանի ժամում. բավական է մի լավ տարվել բջջային խաղերով՝ միաժամանակ Wi-Fi ցրելով մի քանի սարքավորումների բջջային ցանցի ոչ այնքան ուժեղ ծածկույթի գոտում: Բայց դա սթրես թեստ էր, որը բնորոշ չէ սովորական օգտատիրոջը:

Իսկ նորմալ օգտագործման դեպքում (իհարկե խաղերով, բայց առանց չարաշահման և ինտերնետի տիրույթում գործողություններ կատարելով) սմարթֆոնն աշխատում է ամենաքիչը մինչև երեկո, մեծ է նաև հավանականությունը, որ լիցքավորումը կբավարարի նաև գիշերը, որպեսզի առավոտյան այն միացնեք լիցքավորման: Առանց խաղերի, անդադար «տիկտոկերի», «զումերի» և էներգիայի սպառման այլ տեսակների HONOR 70-ը կաշխատի երկու օր:

Ինչ վերաբերում է աուդիոյի վերարտադրությանը, ապա HONOR 70-ը համալրվել է մեկ բարձրախոսով, ստերեոն վաղուց արդեն չի ընդունվում, ընդհանրապես հիմա դժվար է գտնել սմարթֆոն, որն ունի երբեմնի հայտնի այդ ֆունկցիան: Ձայնը շատ հստակ է՝ լավ, միջին և բարձր հաճախականություններով, բայց «ցածր» հաճախականությունները չեն բավարարում․ հենց դա էլ խորությունն է: Ձայնը բավականին սուր է, բայց որակի հարցում պահանջներ կան: Այսօր քչերն են օգտագործում սմարթֆոնն որպես «բումբոկս», երաժշտությունն ամեն դեպքում պետք է լսել ականջակալներով (դա վերաբերում է ցանկացած սմարթֆոնի):

Տեսախցիկ

HONOR 70–ը համալրված է 54 ՄՊ հիմնական տեսախցիկով` Sony IMX800 սենսորով և f/1.9 բացվածքով, 50ՄՊ (122 աստիճան, f/2.2) գերլայնանկյուն տեսախցիկով և 2 ՄՊ խորությամբ սենսորով (այդ թվում` 32 ՄՊ առջևի տեսախցիկը), իսկ որտե՞ղ է մակրոն։ Ընկերությունը որոշեց չտեղադրել առանձին 2 ՄՊ մակրոտեսախցիկ, ինչպես նախորդ մոդելում է, այլ դիմեց հետաքրքիր քայլի. 2,5 սմ նվազագույն հեռավորության վրա նկարահանման համար պատասխանատու է գերլայնանկյուն բաղադրիչը։

Լռելյայն ռեժիմում (ամեն միացնելուց) տեսախցիկը նկարահանում է 12,5 ՄՊ թողունակությամբ, իսկ ամբողջ 54 ՄՊ-ը գործարկվում է հավելվածի ինտերֆեյսի միջոցով` High-Res ռեժիմն ակտիվացնելիս։ Տեսախցիկը նույնպես ապահովում է 4K ձևաչափով տեսանկարահանում` 30 fps–ով, ավելի պակաս թողունակություններում, ընդհուպ մինչև HD, հասանելի է 60 fps–ը։

Մակրոնկարահանումից և High-Res–ից բացի, հետաքրքիր հնարքներից է «Սմարթ տեսաֆոկուս» տեսանկարահանման ռեժիմը, որի ժամանակ սմարթֆոնի հիմնական տեսախցիկը նկարահանում է տեսանյութ` մարդկանց խմբի ընդհանուր պլանով` միաժամանակ կենտրոնանալով կոնկրետ մարդու վրա։ Այս ռեժիմը կարելի է օգտագործել, օրինակ, ինչ–որ նման միջոցառման ժամանակ։

Մակրոնկարահանումն այնքան էլ պահանջված չէ, բայց HONOR 70–ի դեպքում ցանկանում ես փորձարկումներ անել` տեսախցիկը հեշտությամբ ֆոկուսավորվում է նույնիսկ նվազագույն հեռավորության վրա և չի պահանջում թիրախավորում` փորձելով բռնել ցայտունությունը, այս ամենը շատ է հեշտացնում պրոցեսը։ Ընդ որում, հեշտությամբ ստացվում է հստակ լուսանկար, որն արվել է վերևից։ Որակին կարող եք ծանոթանալ թեստային լուսանկարում։

Արևի վառ լույսի ֆոնին արված լուսանկարը կոնտրաստային է` դետալիզացված և հագեցած։ Թերություններից է այն, որ տեսախցիկը երբեմն խնդիրներ է առաջացնում ավտոմատ ռեժիմում, այդ պատճառով մութ տեղերն ավելի են մթնում։ Բայց եթե անեք մի քանի լուսանկար մեկ կետում, կամ կադրում հստակ նշեք, թե որտեղից է պետք չափել լուսավորության մակարդակը, այդ նրբություններից կարելի է խուսափել (ավելին` սովորական օգտատերն այդ ամենին ուշադրություն էլ չի դարձնի)։

Լուսանկարի օրինակ` հետևի լուսավորությամբ (պայծառ արև` ցածր դիրքում)

Լուսանկարների այլ օրինակներ.

«Լայն» լուսանկար.

Մթնշաղ.

Ավտոմատ ռեժիմում արված ցերեկային լուսանկար` վատ լուսավորության պայմաններում.

Գիշերային լուսանկար (կա «Գիշերային լուսանկարահանման» առանձին ռեժիմ, բայց այն անհրաժեշտ է, երբ լույսի աղբյուրներ գրեթե չկան)

Եզրակացություն

HONOR 70–ն ընկալվում է որպես բալանսավորված սմարթֆոն, բայց այն գտնվում է միջին գնային սեգմենտի սկզբնական մակարդակում։ Սմարթֆոնն իր հնարավորություններով չի զիջում մրցակիցներին, որոշ հարցերում նույնիսկ գերազանցում է, որակի և արտադրողականության տեսակետից նկատողություններ չկան։ Տեսախցիկը հիանալի աշխատում է լավ լուսավորության պայմաններում, գիշերային նկարահանումը քաղաքային պայմաններում թույլ է տալիս ստանալ հստակ լուսանկարներ։

Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 245 900 AMD-ով Յուքոմ, Vega, Team Telecom գործընկերների խանութ- սրահներում, որտեղ մինչև հոկտեմբերի 31-ը HONOR 70-ը գնելու դեպքում որպես նվեր կստանաք HONOR Earbuds 2 Lite ականջակալներ:




Լրահոս