Արմավիրի տարածաշրջանային քոլեջում կրքերը չեն հանդարտվում. քոլեջի դասախոսները պահանջում են տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը:
Դասախոսների պատմելով, տնօրենը մի շարք անօրինություններ է արել. օրինակ, ուսման վարձն է բարձրացրել՝ առանց քննարկելու աշխաակազմի հետ: Իսկ երբ արձակուրդից դասախոսները վերադարձել են, նկատել են, որ մուտքի մոտից հանվել են 44-օրյա պատերազմում զոհված հերոսների նկարները:
Դասախոսների այս պահանջից տեղյակ են նաեւ Արմավիրի մարզպետարանում, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում, սակայն առարկայական քայլեր չեն կատարվում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում