ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել. 3 տղամարդ ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի թմրաշրջանառության դեմ ուղղված պայքարի շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն օրերս իրականացրել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով տարբեր տեսակի թմրամիջոցներ։

Բաժնի քրեական հետախույզներն Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել երեք տղամարդու՝ երեքն էլ Երևանի բնակիչներ։

Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 2 գրամից ավելի քաշով, մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր մոտ 100 գրամ քաշով։

Հայտնաբերվել են նաև կաթուցիչներ։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




Լրահոս