«Գոգավան» անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Մասիսի և Տաշիրի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 20-ին, ժամը 6-ին, ՀՀ պետական սահմանի «Գոգավան» անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Մասիսի բաժին է տեղափոխվել 1977 թ. ծնված Հայկազ Բ.-ն, որը ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:




Լրահոս