Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև աշխատանքներ են տարվում գազային հանգույցի շուրջ, ընթանում է նախագծման, շինարարության և մարքեթինգի գնահատում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայի աղբյուրը:
«Աշխատանքն իրականացվում է, այն պահանջում է նախագծման, շինարարության, մարքեթինգի գնահատականներ: Համապատասխան գերատեսչությունները կատարում են նախագահների հանձնարարականները, գործընթացը երկու երկրների ղեկավարների վերահսկողության տակ է»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է գազի տարանցումը «Հյուսիսային հոսք»-ից տեղափոխել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա: Ռուսաստանի նախագահն այդ գաղափարը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել հարցը։