Բյուջեի քննարկումները կմեկնարկեն. հրավիրված է նաեւ Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ից խորհրդարանում մեկնարկելու են 2023 թվականի «պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումները: Ժամկետացանկն արդեն հաստատվել է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հենց առաջին օրը քննարկումներին հրավիրված  է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ օրը նախատեսվում է նաեւ Ոստիկանապետի, Պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի այցը խորհրդարան: Նրանք կներկայացնեն բյուջեի նախագիծը եւ կպատասխանեն լրագրողների հարցերին:

Նկատենք, որ բյուջեից ծախսվող գումարների ամենամեծ աճը կլինի հենց ռազմական պաշտպանության գծով։ Խոշոր ուղղություններից են նաև կենսաթոշակներն ու պետական պարտքի տոկոսավճարները։ Ըստ նախագծի՝ սպասվում է, որ 2023 թվականի պետական բյուջեն ունենալու է 2 տրլն 301.3 մլրդ դրամի եկամուտ։ Սակայն, ծախսվելու է ավելի շատ՝ 2 տրլն 590.1 մլրդ դրամ։

Ն.Հ.




Լրահոս