Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Կիեւ Է ժամանել Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի ռազմական հատուկ գործողությունից հետո առաջին անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հաղորդել Է նրա ներկայացուցիչը: «Իմ ուղերձն Ուկրաինայի ժողովրդին այսպիսին Է. դուք կարող եք հույս դնել Գերմանիայի վրա: Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային ռազմական, քաղաքական, ֆինանսական եւ հումանիտար առումով»,-Շտայնմայերի հայտարարությունն իր Twitter-ում մեջբերել Է նախագահի ներկայացուցիչ Քերսթին Համելինը:
Գրանցմանը նա կցել Է Շտայնմայերի լուսանկարը, որը գնացքից դուրս Է գալիս Կիեւում: Նախագահը նաեւ դիմել Է Գերմանիայի քաղաքացիներին եւ կոչ Է արել՝ իրադրությանը նայել «ուկրաինացիների աչքերով», ինչպես նաեւ նշել Է նրանց օգնելու եւ նրանց աջակցելու անհրաժեշտությունը, չնայած դժվարություններին, որոնք Ուկրաինայի իրադրության կապակցությամբ զգալի են ԳԴՀ-ում:
Associated Press-ը նշում Է, որ Գերմանիայի նախագահին հաջողվել Է Ուկրաինայում հայտնվել միայն երրորդ փորձից: Նա արդեն փորձել Էր Կիեւ այցելել ապրիլին՝ լեհ եւ բալթյան գործընկերների հետ միասին, սակայն այն ժամանակ նա հաղորդել Է, որ Կիեւում իր այցն անցանկալի են համարում: Նաեւ նա պլանավորել Էր Կիեւ այցելել անցած շաբաթ, բայց ուղեւորությունը հետաձգվել Է անվտանգության նկատառումներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: