Հոկտեմբերի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի 26-ամյա մի բնակչի դրամապանակից գողացել էին փող։ Նախնական տվյալներով՝ 10 000 ռուբլի։ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզեցին, որ 26-ամյա երիտասարդի դրամապանակից փողը գողացել էր 41-ամյա տաքսու վարորդը, որը Նորագյուղի բնակիչ է։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է գծային բաժին ու խոստովանել արարքը։
Գողոնն առգրավված է։
Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։