Ռուսաստանի ամենահարուստ միլիարդատերերը 2022 թվականին աղքատացել են 83,4 միլիարդ դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի սկզբից ռուս ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը նվազել է 83,4 միլիարդ դոլարով, հաշվել է ՌԻԱ Նովոստին՝ հիմնվելով Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների վրա։

Ամենախոշոր գումարը կորցրել է «Ռենովա» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը՝ 11,2 մլրդ դոլար։ Նրա կարողությունը նվազել է մինչեւ 7,32 մլրդ դոլար։

Իր կապիտալի մի մասը կորցրածներից ամենահարուստը Վլադիմիր Պոտանինն է՝ ռուսական «Նորնիկել» լեռնամետաղագործական ընկերության գլխավոր սեփականատերերից մեկը։ 2022 թվականի սկզբից նա կորցրել է 1,08 միլիարդ դոլար: Այժմ Պոտանինի կարողությունը կազմում է 29,8 միլիարդ դոլար:

Նկատելիորեն կրճատվել է «Նովատեկ» նավթագազային ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի կարողությունը, ով շարունակում է մնալ վարկանիշի երկրորդ հորիզոնականում։ Նա աղքատացել է 8 մլրդ դոլարով եւ այժմ ունի 27,4 մլրդ դոլար, երրորդ տեղում է պողպատաձուլական եւ հանքարդյունաբերական «Սեվերստալ» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովը, որի կարողությունը կրճատվել է 7,78 մլրդ դոլարով՝ մինչեւ 21,1 մլրդ դոլար։




Լրահոս