Ռոնալդոն որոշել է վաճառել «Վալյադոլիդը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն, ով ներկայումս իսպանական «Վալյադոլիդի» սեփականատերն է, պատրաստ է վաճառել ակումբը։
Չորս տարի առաջ Ռոնալդոն ձեռք բերեց ակումբի բաժնետոմսերի 51%-ը, իսկ 2019-ին ձեռք բերեց ևս 21%-ը՝ իր մասնաբաժինը հասցնելով 72%-ի։

Ինչպես հայտնում է Relevo-ն, բրազիլացին հետաքրքրված է ակումբի վաճառքով, որի տարեկան բյուջեն Լա Լիգա մտնելուց հետո 22 միլիոնից դարձել է 55 միլիոն եվրո:

Ռոնալդոն ավելի վաղ խոստացել էր ակումբի երկրպագուներին, որ կմտածի ակումբը վաճառելու մասին միայն այն ժամանակ, երբ ակումբը «ամուր կանգնի ոտքերի վրա»: Նախկինում բրազիլացին մոտ 7 միլիոն եվրո է ծախսել մարզադաշտի վերակառուցման վրա։ Այժմ ակումբը խաղում է Լա Լիգայում և ֆինանսական խնդիրներ չունի։




Լրահոս