Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում հետևյալ ֆուտբոլիստներով․
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Արման Ղազարյան – «Ուրարտու»
Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Հրայր Մկոյան – «Արարատ»
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Երեկոյան՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի վերջին հանդիպումից հետո, հավաքին կմիանան հետևյալ ֆուտբոլիստները․
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Հենրի Ավագյան – ԲԿՄԱ
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Հակոբ Հակոբյան – «Արարատ-Արմենիա»
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան -«Փյունիկ»
Արտակ Գրիգորյան -«Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Այսօր հավաքին կմիանա նաև Պետրոս Ավետիսյանը, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան թիմին կմիանան Վարազդատ Հարոյանն ու Արթուր Գալոյանը:
Նոյեմբերի 14-ի առավոտյան ազգային հավաքականը կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա, որտեղ թիմին կմիանան Ժիրայր Շաղոյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ավենտիս Ավենտիսյանը։