Խստացնում են տուգանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանը քննարկում է Վարչական իրավախախտումների օրենսգրքում ուղղումները, որոնք նախատեսում են տուգանքների խստացումներ սառը զենք պահելու եւ անօրինական վաճառքի համար: Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալությունից:

Ուղղումների համաձայն, սառը զենք պահելու համար տուգանքը 200 լարիից կավելանա մինչեւ 500 լարի, իսկ քաղաքացիական շրջանառության մեջ արգելված զենք կրելը կպատժվի 1000 լարիի չափով տուգանքով: Խոսքը մարմնի վրա կամ ձեռքին սառը զենք կրելու մասին է:

Տուգանելու են այդ թվում՝ դանակ կրելու համար, որն անհրաժեշտ է հիգիենայի, կերակուր պատրաստելու, որսի, գյուղատնտեսական գործունեության համար, կամ որպես ազգային տարազի մասեր, եթե դա «խախտում է հասարակական կարգը կամ ստեղծում խախտման սպառնալիք»: Սառը զենքի վաճառքի համար հարկավոր կլինի լիցենզիա: Լիցենզիայի կանոնների խախտմամբ վաճառքը կհանգեցնի 2 հազար լարիի չափով, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 4 հազար լարիի չափով տուգանքի:




Լրահոս