ՆԱՏՕ-ն կոչ Է արել՝ ընդլայնել Կիեւին ռազմական օգնությունը խաղաղ կարգավորման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ն պետք Է ուժեղացնի ռազմական օգնությունն Ուկրաինային Ռուսաստանի հետ «ընդունելի հաշտության» համար, կոչ Է արել դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Մադրիդի խորհրդաժողովի ժամանակ:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունից: «Յուրաքանչյուր հակամարտություն վաղ թե ուշ ավարտվում Է բանակցությունների սեղանի շուրջ, բայց մենք ցանկանում ենք խաղաղություն, որն ընդունելի կլինի Ուկրաինային, իսկ դա ուղղակիորեն կախված Է մարտի դաշտում հաջողություններից: Ուստի ՆԱՏՕ-ն պետք Է ընդլայնի սպառազինության մատակարարումներն Ուկրաինային»,-հայտարարել Է նա: Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները շարունակում են զենք մատակարարել Ուկրաինային: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը օրենք Է ստորագրել լենդ-լիզի մասին, Վաշինգտոնը Կիեւին տասնյակ միլիարդավոր դոլարներ Է հատկացնում:

Մոսկվան քանիցս ընդգծել Է, որ արեւմտյան ռազմական տեխնիկայի մատակարարումները միայն ձգձգում են հակամարտությունը, իսկ արեւմտյան սպառազինությամբ տրանսպորտն օրինական թիրախ Է դառնում ռուսական բանակի համար: Ռուսաստանը փետրվարի 24-ից ռազմական գործողություններ Է անցկացնում Ուկրաինայում: Այս ֆոնին ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները շարունակում են տասնյակ միլիարդավոր դոլարների զենք մատակարարել Կիեւին:




Լրահոս