Տաք նոյեմբեր. Վրաստանում եղանակը կտաքանա մինչեւ 24 աստիճան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի օդերեւութաբանները նոյեմբերի 21-ին երկրում գրանցել են ամպամած եղանակ, օդի ջերմաստիճանն առանձին շրջաններում տաքացել Է մինչեւ 24 աստիճան: Այդ մասին հաղորդել Է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թբիլիսիում նոյեմբերի 21-ին օդի ջերմաստիճանը հասել Է 19, Բաթումում՝ 24, իսկ Փոթիում եւ Զուգդիդում՝ 23 աստիճան տաքության: Sputnik-ի փոխանցմամբ, Քութայիսում օդերեւութաբանները գրանցել են 22 աստիճան տաքություն, Գորիում՝ 20, իսկ Ռուսթավում, Թելավում եւ Լագոդեհում՝ 19 աստիճան տաքություն: Բորժոմում ջերմաստիճանը հասել Է 18-ի: Ախալցխայում, Սինգահում եւ Ցագերում օդի ջերմաստիճանը տաքացել Է մինչեւ 17 աստիճան: Բարձրլեռնային Մեստիայում նույնպես տաք Է՝ 15 աստիճան, իսկ առողջարանային Բախմարոյում 12 աստիճան տաքություն Է:




Լրահոս