Պետական վերահսկողական ծառայության կառուցվածքում փոփոխություններ կարվեն. վարչապետի նոր որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով փոփոխություններ են կատարվելու Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կառուցվածքում:

Օրինակ, նախատեսվում է ստեղծել նոր տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: Բացի այդ, ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչությունից առանձնացման ձևով կստեղծվի ստուգումների իրականացման ոլորտի վերահսկողության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, իսկ ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչությունը կանվանափոխվի ռիսկերի գնահատման և վերլուծության վարչություն:

Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կարգապահական և ներքին հսկողության բաժինը կանվանափոխվի ներքին անվտանգության և հսկողության բաժնի:

Այսպիսով, ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) տնտեսական ոլորտի վերահսկողության վարչություն.

2) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչություն.

3) սոցիալական ոլորտի վերահսկողության վարչություն.

4) պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչություն.

5) գնումների գործընթացների վերահսկողության վարչություն.

6) ռիսկերի գնահատման և վերլուծության վարչություն.

7) դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժին.

8) ներքին անվտանգության և հսկողության բաժին.

9) ներքին աուդիտի բաժին.

10) իրավական ապահովման և օրինականության վերահսկողության վարչություն.

11) ստուգումների իրականացման ոլորտի վերահսկողության վարչություն։

Ծառայությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) գործերի կառավարման և գնումների կազմակերպման բաժին.

2) հաշվապահական հաշվառման բաժին.

3) անձնակազմի կառավարման բաժին.

4) ընդհանուր բաժին.

5) առաջին բաժին.

6) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս