Շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 1.5 տարեկան երեխա՝ դեմքի շրջանում ստացած այրվածքներով: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ն։
Ըստ ծնողների՝ երեխան այրվածքը ստացել է տանը՝ էլեկտրական սալօջախի վրա պատահաբար ընկնելու հետեւանքով:
Երեխային բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանի տեղեկացմամբ, փոքրիկի մոտ առկա են 3-րդ աստիճանի այրվածքային վերքեր, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը բավարար է:
Վանաձորի բժշկական կենտրոնը մեկ անգամ ևս կոչ է անում տարվա հատկապես այս եղանակին խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Էլեկտրական սալօջախները, տաքացուցիչները, թեյնիկներն ու նմանատիպ վտանգավոր իրերը հնարավորինս հեռու պահել երեխաներից, ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զգուշավորություն, հատկապես, երբ տանը կան մանկահասակ երեխաներ: