Ազգային ժողովը չորս նոր պատգամավոր ունի, նրանք բոլորը «Հայաստան» դաշինքի անդամներ էր: ArmLur.am-ը պարզել է՝ ովքեր են նրանք:
Այսպես` Արամ Վարդևանյանին փոխարեն մանդատ ստացած Մհեր Սահակյանը դաշնակցական է: Նա ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ հասարակական հիմունքներով օգնականն է, դաշնակցական է:
Վահե Հակոբյանի փոխարեն մանդատ է ստացել նորից դաշնակցական Արփինե Վարդանյանը: ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ նա մասնավոր ընկերություններից մեկում է աշխատում, աշխատում է որպես ծրագրավորող:
Հռիփսիմե Ստամբուլյանի մանդատը Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին համայնքապետ Արման Ղազարյանին է անցել: Նա, նշենք, նախորդ տարի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի որոշմամբ է ազատվել պաշտոնից: «Հետք»-ի հրապարակումների հիման վրա, նշենք, Ղազարյանի մասով մի քանի քրեական գործեր էին հարուցվել:
Ելենա Կիրակոսյանի մանդատն էլ Իրինա Գասպարյանին կանցնի: Նա, ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահն է:
Սևակ Վարդումյան