Բրյուսովի համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը ջախջախիչ ձեւով հաղթեց նախարար Դումանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի համար հայտ է ներկայացրել 2 անձ՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12 – 8 հարաբերակցությամբ։

Ավեին, ArmLur.am-ի` բրյուսովյան աղբյուրները հայտնեցին, որ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրությունները նախարար Դումանյանի համար պատվո խնդիր է եղել, որ ռեկտոր ընտրվի նախարարի նախընտելի անձը, ինչի մասին Դումանյանը պարբերաբար արտահայտվել է իր շրջապատում, սակայն նախարարի ջանքերն անցել են ապարդյուն:
Ասել է, թե այս երկարատեւ պայքարում Բրյուսովի ռեկտորի խորհրդական, ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ջախջախիչ ձեւով հաղթեց ԿԳՄՍ նախարարին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Բրյուսովի համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում գործ է քննվում իրավապահ մարմիններում:

Մասնավորապես՝ ըստ հրապարակված լուրերի՝ համալսարանին պատկանող Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող հանգստյան տունը մի քանի տարով տրվել է վարձով ցածր արժեքով՝ 200 հազարը չգերազանցող գումարով: Մի քանի տարի հանրակացարանի պահպանման համար ծախսել է 125 միլիոն դրամի չափով գումար, բայց գործունեության համար՝ մուտքագրել մի քանի անգամ պակաս գումար:

Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ էր հաստատել ԲՊՀ ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասել էր՝ մամուլում հրապարակված հոդվածները Կարինե Հարությունյանի մասին բացառապես ստահոդ են:

«ԲՊՀ ռեկտորի ընտրությանը մնացել է երկու օր, և կեղտոտ հրապարակումներ են արվում ռեկտոր Կ. Հարությունյանի դեմ: Անկախ ամեն ինչից գալու է պատասխան տալուդ օրը «վայ տղամարդ»: Իմ անվերապահ աջակցությունը Ձեզ տիկին Հարությունյան: Սա տեսակի պայքար է»,-նշել էր նա:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս