ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ա/Ձ Արմեն Մանուկյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեության (Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք) կասեցումը:
Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները: