ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի ծառահատման՝ դեպքեր. հայտնաբերվել է շուրջ 1,8 խմ փայտանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակվում է ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների և բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների համատեղ ծառայությունը, ինչի շնորհիվ արձանագրվել են ապօրինի ծառահատման հերթական դեպքերը։

Նոյեմբերի 25-ին Ճամբարակում տեղակայված անշարժ պահակետում ստուգման նպատակով կանգնեցվել է Տավուշի մարզի Ծաղկավան բնակավայրի 27-ամյա բնակչի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան։ Թափքում հայտնաբերվել է շուրջ 1,8 խմ փայտանյութ։ Վարորդը փայտանյութի միայն մի մասի օրինականությունը հաստատող փաստաթուղթ է ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեկտեմբերի 2-ին նույն պահակետում կանգնեցվել է Դիլիջանի 32-ամյա բնակչի վարած «Ֆորդը»։ Մեքենայում հայտնաբերվել է 2 խմ փայտանյութ, որի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Դիլիջան» ազգային պարկից։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։




Լրահոս