Armenian text to speach

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ԲԸՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ուսումնասիրություն է իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ զբոսայգում՝ ծառահատումների օրինականության հիմքերը պարզելու նպատակով։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում Տեսչական մարմնի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ զննել են հատված ծառերի տեղանքը։ Զննության ընթացքում հայտնաբերվել է տարբեր տեսակների և տրամագծերի 12 ծառի կոճղ։ Դրանցից մի քանիսը հատվել են մինչև աճի դադարեցման աստիճան, իսկ մյուսներն արմատախիլ են արվել։

Հաշվարկվել է բուսական աշխարհին հասցված վնաս՝ 630.000 ՀՀ դրամի չափով։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։




Լրահոս