ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ազատվել է նախարարի պաշտոնից: ArmLur.am-ը կապ հաստատեց նախարարի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրը նշելով, որ դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ նախարար Դումանյանը կազատվի աշխատանքից: Հայտնել էինք նաև, որ ԿԳՄՍ նախարարի պաշտոնին հավակնում էր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:
Մանրամասները կներկայացնենք քիչ անց: